ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

  • Հնարավորինս հեռացրեք ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի մասից:
  • Երբեք մի կայանեք ավտոմեքենան ճանապարհի եզրից չափազանց մոտ:
  • Միացրեք վթարային ազդնաշանները, բարձրացրեք կապոտը` զգուշացնելով մյուս վարորդներին այն մասին, որ օգնության կարիք ունեք:
  • Եթե որոշել եք սպասել պրոֆեսիոնալ օգնության, ապա մի լքեք ավտոմեքենան` պահելով դռներն ու պատուհանները փակ:

ԱՆՎԱԴՈՂԵՐ

  • Կայնեք ավտոմեքենան հարթ մակերեսի վրա: Գործարկեք ձեռքի արգելակը, մեխանիկական փոխանցման տուփի լծակը բերեք 'Հետընթաց" դիրքի, իսկ ավտոմատ տուփի լծակը` "Կայանում" դիրքի:
  • Եթե որոշել եք ինքնուրույն փոխել անվադողը, ապա հետևեք ավտոմեքենայի շահագործման գրքույկի մեջ նշված կարգադրություններին:
  • Երբեք մի կայանեք ավտոմեքենան թեք, սառցակալած կամ սայթակուն հատվածներում: Երբեք մի փոխեք անվադողը, եթե ճանապարհային երթևեկությունը չափազանց մոտ է ավտոմեքենային;
  • Հաշվի առեք վազքի սահմանափակումները փոփոխված անվադողի համար: Խնամքով տեղավորեք բոլոր օգտագործված գործիքները դրանց համար նախատեսված համապատասխան տեղերում:

ԳԵՐՏԱՔԱՑՈՒՄ

  • Չափազանց շոգ եղանակին մշտապես վերահսկեք շարժիչի ջերմաստիճանը: Եթե այն սովորականից բարձր է անջատեք օդորակիչը և իջեցրեք պատուհանները: Եթե ջերմաստիճանը չի իջնում, միացրեք տաքացուցիչը, որպեսզի սառեցնող հեղուկը առավել ակտիվությամբ պտտվի շարժիչի շուրջ:
  • Եթե շարժիչի ջերմաստիճանը զգալիորեն գերազանցում է նորման, ապա անմիջապես կանգնեցրեք ավտոմեքենան: Գերտաքացած շարժիչով երթևեկելը կարող է լուրջ վնաս հասցնել: Երբեք մի բացեք ռադիատորի խուփը, քանի դեռ շարժիչը տաք է` խուսափելու համար անսպասելի այրվածքներից:
  • Եթե շարժիչը տաքանում է երկար բարձունք հաղթահարելու, կամ խցանումների մեջ երկար ժամանակ անցկացնելու հետևանքով, դրա պտույտների թիվը հասցրեք մոտավորապես 1500 և սպասեք մինչև այն սառի:
  • Եթե խոսքը գնում է սառեցնող հեղուկի պակասի, վնասված շարժագոտու կամ այլ անսարքության մասին`անջատեք շարժիչը: Դրա սառելուց հետո ստուգեք սառեցնող հեղուկի մակարդակը և հասցրեք ավտոմեքենան Նիսսանի սպասարկման կենտրոն: