ՄԵՔԵՆԱՅԻ ԽՆԱՄՔ
ՍՐԱՀԻ ՆԵՐՍՈՒՄ
Անհրաժեշտ գործողություններ
- Ստուգեք անվտանգության գոտիների աշխատանքը: Պարզեք, արդյոք, դրանք վնասված չեն:
- Համոզվեք, որ բոլոր ցուցիչները` վառելիքի, յուղի, ջերմաստիճանի և մարտկոցի, անխափան են:
- Ստուգեք արգելակները: Ոտնակը պետք է ամուր լինի, և ավտոմեքենան չպետք է թեքվի մի կողմ կանգառի ժամանակ:
- Ստուգեք ղեկանիվը` տարատեսակ տատանումները, դժվարությունները կամ օտար ձայները:
- Եթե ավտոմեքենան ձգվում է այս կամ այն կողմ, ստուգեք անվադողերը Նիսսանի դիլերի մոտ:
- Արագացման ոտնակը չպետք է պահանջի լրացուցիչ ճիգեր: Հեռացրեք հատակի գորգը ոտնակից, եթե այն խանգարում է:
- Համոզվեք, որ բոլոր լուսարձակները, կայանման ազդանշանը, թարթիչներն անխափան են աշխատում:
- Ստուգեք խոզանակները և լվացման հեղուկները:
- Ստուգեք օդափոխման անցքերի աշխատանքը, մղվող օդի քանակությունը, ուշադրություն դարձրեք արտանետման համակարգի աշխատանքի ձայներին: Եթե արտասովոր կամ տհաճ հոտ եք զգում, բացեք պատուհանները և մոտեցրեք մեքենան Նիսսան դիլերին:
- Փորձարկեք ավտոմատ փոխանցումատուփի "Կայանում" ռեժիմը ոչ շատ մեծ թեքության վրա: Ավտոմեքենան պետք է հանգիստ կանգնի առանց արգելակների գործարկման:
ԿԱՊՈՏԻ ՏԱԿ
- Ստուգեք յուղի, սառեցման հեղուկի, արգելակման և հիդրաուժեղացուցիչի հեղուկների մակարդակը: Յուղի մակարդակը պետք է ստուգվի անջատած շարժիչով:
- Յուղի մակարդակը պետք է ստուգվի անջատած շարժիչով:
- Ստուգեք ավտոմատ փոխանցումատուփի հեղուկը` տեղադրելով լծակը "կայանում" դիրքում և շարժիչի դատարկ ընթացքով:
- Ստուգեք ռադիատորի մեխանիկական մաքրությունը, դրա բոլոր միացումները, որոնք կարող են բերել շարժիչի գերտաքացման:
- Ստուգեք շարժիչի շարժագոտիները` համոզվելով, որ դրանք չեն ճաքճքած, չեն չորացած և ծածկված չեն յուղով:
ՅՈՒՂ
- Յուղի պակասությունը կարող է հանգեցնել շարժիչի չվերացվող խափանման, այնպես որ մշտապես ուշադիր եղեք յուղի մակարդակի նկատմամբ և փոխարինեք այն երաշխիքային սպասարկման կանոնների համաձայն:
- Կայանեք ավտոմեքենան հարթ տեղանքում, գործարկեք ձեռքի արգելակը:
- Աշխատացրեք շարժիչը մինչև այն տաքանա աշխատանքային ջերմաստիճանի:
- Անջատեք այն: Սպասեք մի քանի րոպե` մինչև յուղը վերադառնա յուղամանի մեջ:
- Հանեք չափման փայտիկը, չորացրեք այն և տեղադրեք հետ: Հանեք այն նորից և ստուգեք յուղի մակարդակը:
- Այն պետք է լինի "H" և "L" նիշերի միջև:
- Եթե այն ցածր է "L" նիշից, ապա յուղ ավելացնելու կարիք ունեք: Պահպանեք յուղի խորհուրդ տրվող մակարդակը, մի գերազանցեք այն;
ԱՆՎԱԴՈՂԵՐ
- Պահպանեք անվադողերի ճշգրիտ ճնշումը:
- Ստուգեք անվադողերի ցուցիչները, երբ անվադողերը դեռ սառն են:
- Եթե մեքենայի ղեկը ձգվում է որևէ կողմ, ապա դա կարող է լինել անվադողերում ցածր ճնշման հետևանք:
- Մշտապես ստուգեք անվադողերի մեջ օտար մարմինների առկայությունը` մեխեր, պտուտակներ, ապակու կտորներ, որոնք կարող են հանգեցնել ճնշման անկմանը:
- Վերահսկեք անվադողերի մաշվածությունը:
- Անվադողերից շատերը օժտված են հատուկ ցուցիչներով, որոնք թույլ են տալիս գնահատել մաշվածության աստիճանը:
- Հետևեք նաև անվադողերի բալանսին և կարգավորեք այն տեխսպասարկման կայաններում:
- Բալանսի խախտումը առաջացնում է անվադողերի անհավասարաչափ մաշվածություն և անցանկալի տատանումներ:
- Շրջեք անվադողերը յուրաքանչյուր 6,000 կամ 8,000 կմ վազքից հետո` ինչպես դա նշված է արտադրողի ցուցումներում:
- Անվադողերը փոխարինելիս` գերադասելի է փոխել միանգամից բոլոր 4 անվադողերը:
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ ԴՈՒՐՍ
- Ստուգեք անվադողերը: Կարգավորեք ճնշումը տեխսպասարկման կայանում:
- Համոզվեք, որ անիվները ամուր են ձգված:
- Ստուգեք խոզանակները: Նայեք մեքենայի տակ` համոզվելու համար, որ ամեն ինչ նորմալ է:
- Եվս մեկ անգամ համոզվեք, որ բոլոր հեղուկները բավարար մակարդակում են:
ՎԱՌԵԼԻՔ
- Օգտագործեք միայն շահագործման գրքույկում նշված վառելիքը:
- Հակառակ դեպքում հնարավոր է առաջանան տարատեսակ վնասվածքներ և խափանումներ:
- Խուսափեք նաև առավել բարձր օկտանային թվով վառելիքի օգտագործումից, քանի որ դա պարզապես հանգեցնում է գումարի ավելորդ սպառմանը:
- Մշտապես ուշադիր եղեք և մի թողեք, որպեսզի վառելիքի բակը դատարկվի, քանի որ դա կարող է հանգեցնել բաքի մեջ կուտակված կեղտանյութերի շարժիչի մեջ թափանցելուն: