ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար մենք պատասխանել ենք Նիսսանի վարորդների կողմից ավտոմեքենայի խնամքին ու սպասարկմանը վերաբերվող մի քանի առավել հաճախ տրվող հարցերին: Եթե Դուք չեք գտնում անձամբ Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, կարող եք կապվել մոտակա սպասարկման կենտրոնի մասնագետների հետ:

Պատասխաններ, որոնք կօգնեն Ձեզ խնամել Ձեր Նիսսանը

Ինչ հաճախականությամբ է պետք փոխել իմ ավտոմեքենայի յուղը:
Ավտոմեքենայի շահագործման ձեռնարկի 7-րդ բաժինը լիարժեք ներկայացնում է այս հարցի պատասխանը, այդ թվում նաև յուղի փոփոխման միջև ընկած ժամանակահատվածը:

Ինչ ես պետք է անեմ, եթե կարծում եմ, որ իմ Նիսսանը տեխնիկակական սպասարկման կարիք ունի:
Դուք պետք է զանգահարեք Նիսսանի ներկայացուցչություն, նույնիսկ ամենփոքր կասկածի դեպքում: Հասարակ զանգը կարող է թույլ տալ ձեզ խուսափել հետագա մեծ անախորժություններից:

Ինչ է պետք անել բանալիների կորստի դեպքում:
Դիմեք Ձեր Նիսսանի դիլերին և պահանջեք բանալիի կրկնօրինակը:

Ինչ ես պետք է անեմ իմ ավտոմեքենան վթարից հետո վերանորոգելու համար:
Մշտապես օգտագործեք Նիսսանի օրիգինալ պահեստմասեր` ավտոմեքենան օպտիմալ վիճակում պահելու համար: Խնդրում ենք կապվել ձեր սպասարկման կենտրոնի հետ:

Որքան պետք է լինի կանխավճարը:
Որքան մեծ լինի կանխավճարը, այդքան քիչ կլինի ձեր վարկի գումարն ու համապատասխանաբար դրա համար վճարվող տոկոսները: Ոչ ոք ձեզանից լավ չի կարող գնահատել Ձեր անձնական ֆինանսական վիճակը, այնպես որ մշտապես ի նկատի ունեցեք, թե որքան կարող եք վճարել ամսական և զգուշությամբ պլանավորեք անելիքը: Հաշվի առեք նաև այլ մշտական ծախսերը:

Ինչպես ես կաչող եմ մեծացնել վարկ ստանալու հնարավորությունը:
Գնումից մի քանի ամիս առաջ սառեցրեք այլ վարկային գծերը, վճարեք պարտքերը, անհրաժեշտության դեպքում անցեք մշտական աշխատանքի, ստացեք առնվազն վերջին 60 օրվա ձեր վարկային պատմությունը վկայող փաստաթղթեր, ստուգեք դրանք` սխալներից խուսափելու համար: Երբեմն կարող է անհրաժեշտ լինել գտնել երաշխավորող որևէ անձի, ով կկիսի վարկային պատասխանատվությունը:

Որքան կարժենա իմ թրեյդ-ին ծրագիրը:
Դիլերի կողմից Ձեզ առաջարկվող գումարի չափը կախված է մի քանի գործոններից, ատռաջին հերթին` ավտոմեքենայի տեխնիկակակն վիճակից: Որպես կանոն կարող եք դիմել անկախ փորձագետի ավտոմեքենան գանահատելու խնդրանքով: Սակայն յուրաքանչյուր դիլեր ինքնուրույն է որոշում ավտոմեքենայի վերջնական արժեքը` դրա տեխնիկական զննումից հետո:

Արդյոք կարող եմ ավելի շատ գումար ձեռք բերել` ավտոմեքենան ինքնուրույն վաճառելով:
մտահոգվում ե նամանատիպ հարցով, հաշվի առեք, որ թրեյդ-ին համակարգն առաջարկում է մի քանի առավելություններ:

  • Դուք կարող եք գումարը ստանալ թե կանխիկ, թե փոխանցումով:
  • Դիլերը ինքն է զբաղվում ամբողջ թղթաբանությամբ:
  • Դուք խուսափում եք տարատեսակ գովազդներից, ձեզ անահանգստանցնող օտար մարդկանցից, սխալմունքներից, կամ մեխանիկական խնդիրների դեպքում ծագող պատասխանատվությունից: 

 

Ինչ անել վթարային իրավիճակում:
Մենք պատրաստել ենք մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կարող են պիտանի լինել Ձեզ տարբեր վթարային իրավիճակներում: Ցանկության դեպքում կարող եք տպել համապատասխան բաժինը և պահել մեքենայի մեջ` մշտապես ձեռքի տակ ունենալու համար;

Վթարից հետո

  • Միացրեք վթարային ազդանշանը և հնարավորության դեպքում դուրս եկեք ճանապարհից:
  • ՄԻնչև ավտոմեքենան լքելը` գնահատեք իրավիճակը: Արդյոք Դուք վնասվածք չունեք, անվտանգ է, արդյոք, ավտոմեքենան լքելը:Ցանկացած վնասվածքի դեպքում կապվեք ոստիկանության հետ: Սպասեք ոստիկանների մոտենալուն: Մայրուղիների վրա խորհուրդ չի տրվում դուրս գալ ավտոմեքենայից: 
  • Կոնտակտային տվյալներով և ապահովագրական տեղեկություններով փոխանակվեք պատահարի մյուս կողմի հետ: Խուսափեք անմիջապես մեղավորներին փնտրելու ցանկությունից: 
  • Հաղորդեք վթարի մասին ոստիկանություն
  • Կապվեք ձեր ապահովագրական ընկերության հետ

Ձեր ապահովագրական գործակալի կամ վերանորոգման կենտրոնի հետ բանակցելիս` անպայման պահանջեք Նիսսանի օրիգինալ պահեստամասեր;