Մենք մասնակցում ենք մրցարշավներին հաղթելու նպատակով: Բայց միևնույն ժամանակ դա մեր ազատ ոճի մտածելակերպի և ինժեներական ուժի փորձարկում է: Եվ մրցուղում սովորածը մենք կիրառում ենք այն Nissan ավտոմեքենայում, որը Դուք վարում եք ամեն օր:
Դինամիկա
ՄՐՑԵԼ, ՍՈՎՈՐԵԼ, ԿՐԿՆԵԼ
Ավտոսպորտ
Ճապոնիայից Լեման, Դաքարից Դայթոնա՝ մեր ուղղվածությունը դեպի նորարարությունները դարձրել է Nissan Motorsport-ը գերիշխող ուժ, որի հետ պետք է հաշվի նստել: Լինի դա Skyline-ի պես հասարակ սեդան, թե ավելի մասնագիտացված մեքենաներ, որոնք կերտելու են ապագան, այդ թվում նաև կարծրատիպերը քանդող NISMO ZEOD RC-ն (առանց արտանետումների ըստ պահանջի մրցարշավային մեքենա), մենք մրցում ենք նրանով, ինչ արտադրում ենք, և հաղթում ենք այնտեղ, որտեղ մրցում ենք:

GLOBAL MOTOSPORT - NISMO-Ի ՄՐԶԱՎԱԶՔԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Եղե՛ք տեղեկացված Nissan Motorsport-ի աշխարհի մասին՝ հետևելով ամենաթարմ նորություններին և արդյունքներին:

NISMO ZEOD RC-ի տեսահոլովակ:
2014թ. Nissan-ը ներկայացրեց NISMO ZEOD RC-ն՝ աշխարհի առաջին լիովին էլեկտրական մեքենան, որն անցավ մի ամբողջ շրջան Լեմանի հեղինակավոր մրցարշավում:

ՄԵՆՔ ԿԻՍՎՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՈՎ, ԻՆՉ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ
Երկրպագուների և մամուլի հետ առանց սահմանափակումների շփումը մեր մրցարշավային մշակույթի հիմնաքարն է: Մենք բացում ենք NISMO Համալսարանը, որը մեր տեխնոլոգիաների ներկայացման առումով հնարավորինս բաց է լինելու: Իմացե՛ք ավելին՝ հետևելով @NISMO-ին Twitter-ում, և միացեք մեզ Facebook-ում, YouTube-ում, Vine-ում և Instagram-ում:
NISMO-Ի ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ

30 տարի առաջ մի խումբ նվիրված (կարելի է նույնիսկ ասել տոգորված) ինժեներների կողմից ստեղծվեց NISMO-ն (NISsan MOtorsport-ը), որը նպատակ ուներ առավելագույնի հասցնելու Nissan-ի կատարողականությունը: NISMO-ն առաջարկում է մրցարշավային փայլուն ժառանգությամբ ոգեշնչված մեքենաներ, որոնք Ձեր առօրյա վարմանը տալիս են մրցարշավային զգացողություն: Juke NISMO RS բացարձակ քրոսովերից մինչև փողոցներում վարելու համար առաջարկվող ամենամասնագիտացված Z մոդելը՝ 370Z NISMO-ն և Գերմանիայի լեգենդար Նյուրբուրգրինգի մրցուղու Հյուսիսային հատվածում (Նորդշլյաֆե) ամենաարագ զանգվածային արտադրության մեքենան՝ GT-R NISMO-ն: Այս մոդելներից յուրաքանչյուրի նախագծումը հասցվել է կատարելության, մոդելավորումը հասցվել է հնարավորությունների սահմաններին և ամենակարևորը՝ նրանց տրվել է անսահման կիրք:

TAKUMI
Աշխարհում միայն չորս մասնագետ իրավունք ունեն ձեռքով հավաքելու GT-R NISMO-ի շարժիչը: Նրանք հայտնի են Takumi անվամբ. մասնագետներ, ովքեր կատարելագործել են իրենց հմտությունները երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Յուրաքանչյուր GT-R NISMO շարժիչ հավաքվում է միայն մեկ Takumi մասնագետի կողմից և իր վրա: հպարտորեն կրում է նրա ստորագրությամբ անվանատախտակը: Սակայն բացի բացառիկ հմտություններից՝ այլ բաներ էլ են ներդրվում գործընթացի մեջ: Ինչպես ասում է Takumi-ներից մեկը,- «Մենք ներդնում ենք մեր հոգին յուրաքանչյուր շարժիչի մեջ՝ հուսալով, որ այդ ոգևորությունը կփոխանցվի հաճախորդներին»:
«Անվանատախտակները GT-R շարժիչների վրա տեղադրելը պարտավորեցնող է, սակայն դրական իմաստով. մենք ոչ թե նյարդայնանում ենք, այլ կենտրոնանում: Դա նաև թույլ չի տալիս մեզ գնալ փոխզիջման:»
- Ցունեմի Օյամա
NISMO-Ի ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
NISMO-ի աքսեսուարները թույլ են տալիս հասցնել Ձեր Nissan-ը հաջորդ մակարդակի՝ ավելացնելով մրցակցությունից ծնունդ առած կատարողականություն և ոճ:

GT Academy
Ի՞նչ տեղի կունենա, եթե Gran Turismo էլիտար գեյմերներին դուրս հանեք սենյակից և տեղափոխեք Nissan-ի մրցարշավային մեքենաների վարորդի խցիկ: Դա պարզելու համար 2008թ-ին Nissan-ն ու Sony-ն կազմակերպեցին առաջին GT Academy մրցանակաբաշխությունը և այդ ժամանակից սկսած ծրագիրը ձեռնոց է նետում առողջ բանականությանն ու մրցարշավի ավանդույթներին: Ակադեմիան գտնում է տեսախաղերի մեջ լավագույններին, և մի քանի ամսվա ընթացքում օգնում է նրանց դառնալ պրոֆեսիոնալ վարորդներ Nissan-ի համար:
NISMO TV
Հետևե՛ք յուրաքանչյուր մրցաշրջանի նորություններին այն միակ շոուի, որը 30 երկրներից հավաքում է գեյմերներին ու միավորում նրանց Միացյալ Թագավորությունում՝ Սիլվերսթոունի Մրցարշավային ճամբարում, որպեսզի դարձնի նրանց պրոֆեսիոնալ վարորդներ: Միլիոնավոր դիմորդներից միայն մեկն է հաղթում: