Մեր աշխարհն ավելի ներդաշնակ է դառնում, երբ վարորդները, իրենց մեքենաները և նրանց համայնքները համահունչ են լինում: Բացահայտե՛ք ավելի խելացի, ապահով, հեշտ ու զգացմունքային վարումը:
Մեր աշխարհն ավելի ներդաշնակ է դառնում, երբ վարորդները, իրենց մեքենաները և նրանց համայնքները համահունչ են լինում: Բացահայտե՛ք ավելի խելացի, ապահով, հեշտ ու զգացմունքային վարումը:
Intelligent Mobility (Խելացի շարժունակություն) համակարգ
Պատկերացրեք, որ Դուք ապրում եք Ձեր կյանքն առավել ուրախ, առավել ինքնավստահ, և միևնույն ժամանակ կապի մեջ եք մնում Ձեզ շրջապատող աշխարհի հետ: Nissan-ի Intelligent Mobility (Խելացի շարժունակություն) համակարգն իր մեջ ընդգրկում է նորարարության երեք հիմնական բնագավառ, որոնց հիման վրա իրականացվում են մեքենաների շարժիչների արտադրությունը,վարորդական փորձառնությունը և հասարակության մեջ ինտեգրումը: Մեքենաներ, որոնք տեղափոխում են Ձեզ ինքնուրույն և կայանվում են ինքնուրույն, և մայրուղիներ, որոնք լիցքավորում են Ձեր էլեկտրական մեքենան դրանց վրայով երթևեկելու ընթացքում. այս ամենը սպասվում է շատ մոտ ապագայում: Եվ ապագան արդեն ձևավորվում է Nissan-ներում, որոնք Դուք վարում եք այսօր:
Մենք միասին ենք շարժվում
Շուտով Դուք կունենաք մեքենա, որը կբացառի սթերսը և որի վարելը միայն հաճույք կպարգևի: Այն կարող է ինքնուրույն մոտենալ Ձեզ, հեշտությամբ անցնել ծանրաբեռնված երթևեկության միջով և գտնել կայանատեղի: Եվ ընդամենը մեկ կոճակի սեղմումով Դուք կարող եք կրկին մեքենայի կառավարումը վերցնել Ձեր ձեռքը: Այն նույնիսկ կարող է հաղորդակցվել այլ մեքենաների ու հետիոտների հետ: Nissan-ն այսօր արդեն փորձարկում է կատարելագործված ինքնակառավարվող ավտոմեքենաները հանրային ճանապարհներին, ինչը նշանակում է, որ շուտով այս հեղափոխական լուծումները հասանելի կլինեն բոլորին:
Qashqai-ը ճանապարհ է հարթում շարժունակության ապագայի համար
2017-ին ProPilot համակարգով Nissan Qashqai-ը կդառնա մեր առաջին մեքենան Եվրոպայում, որը համալրված կլինի ինքնուրույն վարման տեխնոլոգիաներով: ProPilot համակարգով առաջին մոդելը կներկայացվի այս տարի Ճապոնիայում: Նոր Qashqai-ը կարող է ինքնուրույն և ապահով կերպով շարժվել մայրուղու մեկ շարքով՝ ծանրաբեռնված երթևեկության պայմաններում:
Այսօր արդեն հասանելի են այնպիսի տեխնոլոգիաներով հագեցած Nissan ավտոմեքենաներ, որոնք հոգ են տանում Ձեր մասին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ միջոցներ ձեռք առնում՝ օգնելու Ձեզ խուսափել վտանգից: Կույր գոտիների ազդանշանային համակարգը, որը միջամտում է վարմանը, Safety Shield ("Անվտանգության վահան") համակարգի խելացի առանձնահատկություններից ընդամենը մեկն է: Nissan ավտոմեքենաները համալրված են նաև այնպիսի ֆունկցիաներով, որոնք թույլ են տալիս Ձեզ կապի մեջ մնալ Ձեր լայն աշխարհի հետ:
Միասին մենք էլեկտրականացնում ենք
Լինելով աշխարհում ամենաշատ վաճառվող էլեկտրական մեքենան՝ Nissan LEAF-ը վերաիմաստավորում է վարման ընթացքում հզորության վերաբերյալ Ձեր պատկերացումները: 100% ակնթարթային պտտող մոմենտի շնորհիվ LEAF-ը կարող է առաջ անցնել գրեթե բոլոր մեքենաներից, և անել դա առանց արտանետումների: Ապացույց, որ էկոլոգիապես մաքուր երթևեկությունը չի պահանջում վարելուց ստացվող հաճույքի զոհաբերում: Nissan-ի առաջատար դիրքը էլեկտրամեքենաների շուկայում նշանակում է, որ մենք ցանկություն ունենք ընդլայնել առանց արտանետումների մեր մեքենաների տեսականին՝ պարգևելով աշխարհում ավելի ու ավելի շատ մարդկանց մաքուր և անաղմուկ հզորության հաճույքը:
Nissan-ը շարունակական կերպով իրականացնում է հետազոտություններ և աշխատանքներ, որպեսզի դարձնի մեր էլեկտրական մեքենաների մարտկոցները հնարավորինս առաջադեմ և արդյունավետ: Վերջերս սկսվել է LEAF-ի նոր, 3-րդ սերնդի, 30 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցի արտադրությունը, որն ունի կատարելագործված քիմիական բաղադրություն և արտադրում է ավելի շատ հոսանք. միևնույն ժամանակ Nissan-ը թողարկում է մարտկոցներին «Երկրորդ կյանք» տվող վերամշակող ստորաբաժանում:
LEAF ունեցողները գիտեն, թե որքան հեշտ է էլեկտրականի անցնելը: Պարզապես միացրե՛ք այն գիշերը սնուցման աղբյուրին, ինչպես բջջային հեռախոսը, և արթնանալուց այն կլինի ամբողջությամբ լիցքավորված և ճանապարհ ընկնելու պատրաստ: Ակնթարթային պտտող մոմենտը և ներկառուցված ճկուն ղեկավարումը LEAF-ը վարելը դարձնում են մշտական հաճույք: Եվ իհարկե, գիտակցումը, որ յուրաքանչյուր ուղևորություն դարձնում է այս աշխարհն ավելի լավը, ևս մեկ անգամ ժպտալու առիթ է պարգևում:
Անշուշտ, կոմերցիոն էլեկտրական մեքենան կարող է կտրուկ կրճատել Ձեր ծախսերը. այլևս կարիք չկա վառելիք գնելու, ինչպես նաև զգալիորեն քիչ սպասարկում է պահանջվում: Կան նաև որոշ անակնկալներ: e-NV200 մոդելն այնքան անաղմուկ և մաքուր է, որ կարող եք, օրինակ, գիշերը առաքում կատարել բնակելի տարածքներ և թույլտվություն ստանալ մուտք գործելու պահպանվող տարածքներ ու փակ շինություններ: Ամենակարևորը. շուկայում առկա էկոլոգիապես ամենամաքուր զանգվածային արտադրության վենը Ձեր հաճախորդներին իմաց է տալիս, որ դուք խելացի եք, արդյունավետ, և ուղղված եք դեպի պայծառ ապագան:
Միասին մենք մեծացնում ենք հնարավորությունները
Վարորդներին, մեքենաներին և համայնքներին միմյանց կապող էկոհամակարգը բանալին է դեպի ավելի մաքուր և ապահով աշխարհ: Nissan ընկերությունը կենտրոնական դերակատարումն ունի այն հարցում, թե ինչպիսին պետք է լինեն ապագայի ճանապարհները, սկսած երթևեկության կառավարման համակարգերից մինչև հանրային լիցքավորման կայանները և մեքենաների համատեղ օգտագործումը: Եվ մեր նպատակն է այս ենթակառուցվածքը դարձնել բոլորի համար հասանելի:
Լինելով լիցքավորման ենթակառուցվածքների ոլորտի առաջատար՝ Nissan-ն ունի ավելի քան 2300 արագ լիցքավորման կայաններ Եվրոպայում. մինչև 2020թ․-ը այս թիվը կանխատեսվում է հասցնել 5500-ի: Nissan-ը ցանկանում է էկոլոգիապես մաքուր երթևեկությունը դարձնել հնարավորինս հասանելի և այդ նպատակով համագործակցում է նորարարական ընկերությունների հետ:
Nissan-ն իրականացնում է «ավտոմեքենայի լիցքավորում ցանցից» (V2G) համակարգի արդյունավետության պիլոտային ծրագիր տարբեր եվրոպական քաղաքներում, նախքան ողջ Եվրոպայով դրա գործարկումը: Վերականգնվող էներգիայից օգտվելուց զատ վարորդները կարող են նաև իրենց էլեկտրական մեքենաները միացնել ցանցին էժան սակագների ժամանակահատվածում և օգտագործել մեքենայի մարտկոցում կուտակված հոսանքը տանը, վարելու ընթացքում կամ նույնիսկ նորից հետ վաճառել ցանցին: