Կոնցեպտուալ մեքենա IDx NISMO

IDx NISMO-ի ստեղծման մեջ ներգրավված համահեղինակներից շատերն այնպիսի մարդիկ են, ովքեր մեծացել են մրցարշավային սիմուլյատոր խաղերի վրա, որտեղ ընդգրկված են անցյալի մեքենաներ, ինչպես նաև մեքենաներ աշխարհի բոլոր անկյուններից: Եվ նրանք ունեին բնական ցանկություն այդ վիրտուալ վարման փորձն իրականացնել իրենց սեփական և արդեն իսկ իրական մեքենայով: Համահեղինակությամբ արտադրվող IDx NISMO-ն ժառանգեց Nissan-ի անցյալի բազային սպորտային ավտոմեքենաների արկղանման տեսքը, որը համալրվեց բազմազան հետաքրքրաշարժ դետալներով: Արդյունքում ստացվեց մի մեքենա, որի առջև, թվում է, ժամանակն անզոր է, և որն իր մշտական ուրույն տեղն է զբաղեցնում:

