Կոնցեպտուալ մեքենա IDx FreeFlow

IDx Freeflow-ն արտահայտում է իր համահեղինակների զգացողությունները, իրենց առօրյա կյանքի յուրաքանչյուր ոլորտում բնականը և բարձրաճաշակը փնտրող մարդկանց աշխարհահայացքը: Այս չորստեղանոց կոնցեպտուալ մեքենայի սրահի դետալներն իրենցից ներկայացնում են նորաձև ֆունկցիոնալության և հարմարավետության հատընտիր համատեղություն մի դիզայնում, որը հագեցած է ստեղծագործական յուրօրինակ մտքերով: Այս ամենի նպատակն է սրահը դարձնել բնակելի սենյակ մեքենայի ներսում, որտեղ կարող են հանգստանալ մեքենայի տերը և իր ընկերները:

