ԵՐԲ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԱՌԱՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ:
Կոնցեպտուալ մեքենաներ
Հայացք դեպի ապագա
«Մենք մեր գաղափարները վերցնում ենք հաճախորդների զգայական արժեքներից, որոնք նրանք ակնկալում են ստանալ ավտոմեքենայից և ձգտում ենք ոչ միայն բավարարել դրանք, այլ նաև տալ ավելին:»
- ասում է Շիրո Նակամուրան՝ Nissan Motor Co., Ltd-ի առաջին փոխնախագահը և կրեատիվ տնօրենը:
NISSAN-Ի ԿՈՆՑԵՊՏ 2020 VISION GRAN TURISMO
Վիրտուալից իրականություն և նորից հակառակը: Gran Turismo 6-ի ստեղծողների հարցմանն ի պատասխան՝ Nissan-ի երիտասարդ դիզայներները խաղի 15-րդ տարեդարձի կապակցությամբ ստեղծեցին երազանքի մեքենա: Վիրտուալ սուպերմեքենան առարկայացավ և որպես կոնցեպտ առաջին անգամ ցուցադրվեց անցած ամռանը Գուդվուդի Արագության փառատոնին: Իսկ ովքե՞ր էին առաջին հաջողակները, որ իրականում «վարեցին» այն: Իհարկե, GT6 գեյմերները: Եվ արդյո՞ք արտադրված տարբերակը իսկապես կհաղթահարի Գուդվուդի բարձունքը 2020թ-ին: Դա դեռ կերևա...

SWAY
Sway-ը Nissan-ի կոմպակտ մոդելների ապագա սերնդի արտացոլումն է: Այն նախագծված է հատուկ եվրոպական ճաշակը բավարարելու համար, և ունի զգայուն, առաջատար և ոգևորիչ տեսք:

LANNIA ԿՈՆՑԵՊՏԸ
Lannia մոդելը միանում է չինական շուկայի համար արտադրվող մեր մոդելների աճող ընտանիքին: Այն նախագծված է չինացիների կողմից, պատրաստված է չինացիների կողմից չինացիների, և, ի վերջո, ողջ աշխարհի համար:

IDX FREEFLOW
IDx Freeflow-ի դիզայնը համատեղում է նորաձևությունն ու ֆունկցիոնալությունը և հագեցված է օրիգինալությամբ: 4 տեղանող խցիկը նախագծված է այնպես, որ ունենաք բնակելի սենյակի զգացողություն, որտեղ կարող եք հանգստանալ Ձեր ընկերների կամ հարազատների հետ:

IDX NISMO
Համահեղինակությամբ արտադրվող IDx NISMO-ն ժառանգեց Nissan-ի անցյալի սպորտային մեքենաների հիմնականում արկղաձև դիզայնը և համալրվեց բազմազան հետաքրքրաշարժ դետալներով: Արդյունքում ստացվեց մի մեքենա, որիառջև, թվում է, ժամանակն անզոր է, և որն իր մշտական ուրույն տեղն է զբաղեցնում: